Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Հասանելի է դարձել «Ռոսլինի» 2-րդ համարը

Հասանելի է դարձել «Ռոսլինի» 2-րդ համարը
06.09.2023 | 10:07

«Ռոսլին» արվեստի հանդեսի» այս տարվա 2-րդ համարի գինեձոնն էլ արեցինք։ Եվ դարձյալ «Պանդոկ Երևանում», և դարձյալ արվեստագետների ու արվեստաբանների, հրապարակագիրների, ամսագրի պատվավոր հյուր, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի, հանդեսի հովանավոր տեր և տիկին Մովսիսյաններից ընտանիքի գլխավոր Գրիգորի, ամսագրի դիզայներության վրա հմտացող, բարձրագույն կրթություն ստանալու նպատակով օրերս Լոնդոն մեկնող Սերգեյ Մովսիսյանի մասնակցությամբ, ով տրամադրած լուսանկարների հեղինակն է։

Այս գինեձոնի մի յուրահատկություն ևս։ Արցախի շրջափակման պատճառով միջոցառմանը չէին մասնակցում Յուրի Հովհաննիսյանը, նրա մասին պատմող նյութի հեղինակ Անահիտ Օհանյանը, ում հետ այնուամենայնիվ հաջողվեց տեսակապ հաստատել ու այս կերպ փորձ արվեց ապահովել մասնակցությունը հանդեսի ծննդյան տոնին։

Ամսագիրն ընթերցողի սեղանին է դրվում բովանդակալից նյութերով, որոնցից ամեն մեկն իրենից ներկայացնում է տվյալ արվեստագետի խորքային ընթերցում, նրա ստեղծագործության վերհանում նոր դիտանկյունից, նորովի լուսաբանմամբ։ Անհրաժեշտ մանրամասները բնականաբար կներկայացնենք պատրաստվելիք ծավալուն նյութում՝ ընթերցողին խնդրելով այս պահին բավարարվել այս սուղ տեղեկատվությամբ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 20265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ